
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է՝ կողմ է, որ բուժաշխատողների ու ուսուցիչների պատվաստումը պարտադիր դառնա: Այս մասին նա ասել է «Պալիտրանյուսի» եթերում:
«Ես կողմ եմ, որ առաջին հերթին պատվաստումը պարտադիր լինի իմ գործընկերների՝ բուժաշխատողների համար, ինչպես նաև ուսուցիչների, եթե մենք ցանկանում ենք, որ դպրոցները բացվեն և երեխաները սկսեն սովորել», — ասել է Գամկղրելիձեն:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը ավելի վաղ խոսել էր նաև ԲՈւՀ-երի աշխատակազմի և ուսանողների պատվաստման մասին՝ նշելով, որպեսզի հոկտեմբերից առկա ուսուցումը վերականգնվի, անհրաժեշտ է, որ ուսանողներն ակտիվորեն պատվաստվեն: Նա նաև կոչ էր արել ծնողներին պատվաստվել, որպեսզի հնարավոր լինի դպրոցներն ավելի անվտանգ կերպով բացել: