
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն բնակչությանը կոչ է արել այս տարվա ամանորյա տոնակատարություններին այլ կերպ վերաբերվել: Պատճառը մեկն է՝ 2-3 օրում ջուրը չլցնել կառավարության հաջողությունները: Այս մասին Գամկղրելիձեն հայտարարել է միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո:
Նրա խոսքով՝ չպետք է կրկնվի այն, ինչը տեղի ունեցավ «Սև ուրբաթ»-ից հետո:
«Չնայած կարգավորմանը, այս սահանափակումների ֆոնին նվազման դինամիկա չենք տեսնում: Այդ պատճառով խնդրում ենք ձեզ, այս տոները խաղաղ անցկացրեք: Մեզ պետք չեն հավաքներ, մեծ տոներ: Այս տարի շատ ավելի համեստ լինենք: Գործ ունենք լուրջ մարտահրավերի՝ պանդեմիայի հետ: Ընդգծում եմ՝ կա կայունացում, սակայն այս ամենը 2-3 օրում ջուրը լցնելու մեծ վտանգի առջև ենք կանգնած»,- ասել է Գամկղրելիձեն:
Հիշեցնենք՝ վերջին օրերին խոսակցություններ են տարածվում, որ կառավարությունը, հնարավոր է նոր սահմանափակումներ մտցնի, և կամ, էլ ավելի խստացնի գործող սահմանափակումները: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը բացառության կարգով սովորական կյանքի ընթացքին վերադառնալուն, շրջանառվում է տեղեկություն, որ այս որոշումը հնարավոր է չեղարկվի: