Վրաստանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ «Կապիկի ծաղիկը» այնքան տարածված չէ, որքան մյուս շնչառական վիրուսային հիվանդությունները, ուստի այդ առիթով խուճապի մատնվելու պատճառ չկա Վրաստանում։
Վրաստանում գրանցվել է «կապիկի ծաղիկի» միայն մեկ դեպք՝ արտերկրյա ուղևորությունից վերադարձած հիվանդի մոտ, որն արդեն ապաքինվել է. այս քաղաքացուց այլ անձի հիվանդության փոխանցում չի եղել։
«Կապիկի ծաղիկը» համաճարակ չէ, այլ «կենտրոնացված վարակ որոշակի բնակավայրերում», — ասել է Գամկղրելիձեն։
Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին «Կապիկի ծաղիկ» վարակի պատճառով առողջապահական համաշխարհային արտակարգ դրություն էր հայտարարել։
Կարդացեք նաև՝