Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում՝ Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 5-ի առավոտյան։ Ըստ առկա տեղեկությունների՝ երեխաների տատիկը վառարանը վառելիս նավթը խառնել է բենզինի հետ, ինչի հետևանքով տանը հրդեհ է բռնկվել։
Առկա տեղեկությունների համաձայն՝ հրշեջները դեպքի վայր չեն ժամանել։
Երեխաները, որոնցից ամենամեծը 7 տարեկան, փոքրը՝ մի քանի ամսական, տեղում մահացել են։ Տուժած կինը տեղափոխվել է Գալիի հիվանդանոց։
Աբխազիայում հունվարի 6-ին սուգ է հայտարարվել։