2018 թվականն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում բեկումնային փոփոխությունների տարի էր։
Վրաստանում իշխող կուսակցության հետ տարաձայնությունների ու բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական տվեց երկրի վարչապետը, նշանակվեց նոր վարչապետ, փոխվեցին նաև որոշ նախարարներ։ Տարեվերջին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող գործիչ Սալոմե Զուրաբիշվիլին՝ այսպիսով դառնալով տարածաշրջանի միակ կին նախագահը։
Իսկ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն։
Նոր փուլ թևակոխեցին նաև հայ-վրացական հարաբերությունները։ Երկու երկրների առաջին դեմքերը փոխադարձ այցելություններ կատարեցին ու համաձայնության եկան տարբեր հարցերի շուրջ։
Այսպիսով, «Ալիք մեդիան» իր ընթերցողներին շնորհավորում է Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ՝ մաղթելով, որ 2019-ն իր հետ նորանոր հաջողություններ կբերի։
Հունվարի 8-ին մենք կվերսկսենք մեր ամենօրյա թողարկումները: