
Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում գտնվող Գագարինի փողոցում միաժամանակ ինը մեքենա է իրար բախվել: Տեղեկացնում է Interpressnews լրատվականը: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Սակայն, ըստ imedinews-ի, միմյանց են բախվել հինգ մարդատար մեքենա: Բախման պատճառը ճանապարհին առկա մերկասառույցն է։
Վթարի հետևանքով տուժողներ չկան:
Դեպքի վայրում են մոբիլիզացվել ոստիկանության աշխատակիցները:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, հետաքննություն է ընթանում, և բոլոր մեղավորները կտուգանվեն։