ԳԱԱ անդամների աշխատավարձը կավելանա. «Վրացական երազանք»-ի օրինագիծ

«Վրացական երազանք»-ի կառավարությունը նախաձեռնել է Գիտությունների ազգային ակադեմիայի մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, ըստ որի` կավելանան Գիտությունների ակադեմիայի անդամների աշխատավարձերը։

Օրինագծի համաձայն, մինչև մահ՝

  1. Ակադեմիայի իրական անդամին (ակադեմիկոսին) կենսաթոշակային հիմունքներով կվճարվի ամսական նվազագույնը 2000 լարի` նախորդ 1600 լարիի փոխարեն,
  1. Ակադեմիայի թղթակից-անդամին կվճարվի ամսական նվազագույնը 1250 լարի` նախորդ 1000 լարիի փոխարեն,
  1. Ակադեմիայի կրթաթոշակառուին կտրամադրվի ամսական նվազագույնը 1250 լարի կրթաթոշակ` նախորդ 1000 լարիի փոխարեն։

Օրենքի նախագծի պարզաբանման համաձայն՝ երկիրը վերջին տարիներին արձանագրել է տնտեսական աճի բարձր տեմպեր, և այս իրողությունից ելնելով` կարևոր է ակադեմիկոսների, ակադեմիայի թղթակից անդամների և կրթաթոշակների օրենսդրորեն սահմանված նվազագույն վարձատրության ճշգրտումը։

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։