Ֆուտբոլային տարին Վրաստանի հավաքականի համար

2024 թվականը պատմական և իրադարձություններով հագեցած էր Վրաստանի ֆուտբոլասերների համար: Առաջին անգամ Վրաստանը Եվրոպայի առաջնությունում էր:

Վրաստանի հավաքականի ամենանշանակալից հաղթանակներից մեկը, որի արդյունքում հավաքականին շնորհվեց Եվրոպայի առաջնության ուղեգիր, Հունաստանի հետ խաղն էր: Մարտի 26-ին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղում հաղթեց Հունաստանին և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Խաղի հաշիվը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում. Վրաստանի հավաքականը խփեց 4 գնդակ, իսկ հույներին հաջողվեց խփել ընդամենը 3 գնդակ։

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ստացավ հնարավորություն հանդես գալու Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Պատմական հաղթանակից հետո Վրաստանը մի քանի ամիս ապրել է ֆուտբոլով։ Ազգային հավաքականի խաղերը փողոցում, մարզադաշտերում կամ տանը դիտում էին մեծ էկրաններին, այդ թվում` նույնիսկ նրանք, ովքեր ֆուտբոլասեր չէին։

Ի վերջո, ազգային ընտրանին կարողացավ Եվրոպայի առաջնության խմբային փուլում հասնել 1/8 եզրափակիչ և հայտնվել 16 լավագույն հավաքականների թվում։ Վրաստան վերադարձած ֆուտբոլիստներին Թբիլիսիում հանդիսավոր դիմավորեցին։

Ինչպես մեկնարկեցին առաջնության խաղերը

Եվրոպայի առաջնության առաջին խաղը Վրաստանի հավաքականն անցկացրեց հունիսի 18-ին Թուրքիայի հետ և պարտվեց 1:3 հաշվով:

Հունիսի 22-ին կայացած երկրորդ խաղում Չեխիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, Եվրոպայի առաջնությունում վաստակելով առաջին միավորը։

Երրորդ խաղը տպավորիչ էր, առաջին հաղթանակը Վրաստանի հավաքականը գրանցեց Պորտուգալիայի հետ խաղում: Վրաստանը երրորդ հանդիպմանը 2:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին։ Այս արդյունքով Վրաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և հասավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ։ Հանդիպման առաջին գոլը խաղի երկրորդ րոպեին խփեց Խվիչա Կվարացխելիան, իսկ հաջորդը՝ երկրորդ խաղակեսում 11 մետրանոց հարվածով իրացրեց Գիորգի Միքաուտաձեն։

Վրաստանի հավաքականի հաջորդ խաղը Իսպանիայի հավաքականի հետ էր, որտեղ Վրաստանը պարտվեց 4:1 հաշվով:

Ազգերի լիգայում

Վրաստանի հավաքականի համար Ազգերի լիգայի հանդիպումները սկսվեցին հաջող: Սեպտեմբերի 7-ին առաջին տուրում Վրաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Չեխիային, իսկ Ալբանիան Պրահայում 2։1 հաշվով հաղթեց Ուկրաինային։ Չեխիայի հավաքականը 3։2 հաշվով հաղթանակ տարավ Ուկրաինայի նկատմամբ։

Սեպտեմբերի 10-ին Վրաստանն Ալբանիայում հաղթեց Ալբանիայի հավաքականին 1:0 հաշվով, բայց հոկտեմբերի 14-ին նույն հաշվով` 1:0, պարտվեց Ալբանիային Թբիլիսիում:

Հոկտեմբերի 11-ին ֆուտբոլային հանդիպումն Ուկրաինայի և Վրաստանի հավաքականների միջև ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ Ուկրաինայի։ Իսկ նոյեմբերի 16-ին Վրաստան-Ուկրաինա երկրորդ խաղն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ նոյեմբերի 19-ին 1:2 հաշվով պարտվեց Չեխիայի հավաքականին:

Վրաստանի հավաքականն իր հաջորդ 2 խաղը կանցկացնի Հայաստանի Հանրապետության հավաքականի հետ մարտի 20-ին և 23-ին:

Վրաստանի երիտասարդական հավաքականի Եվրո 2025-ի ուղեգիրը

Վրաստանի ֆուտբոլի երիտասարդների հավաքականը (մինչև 21 տարեկան) դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ՝ այսպիսով նվաճելով «Եվրո 2025»-ի ուղեգիր, որը կկայանա հաջորդ տարվա հունիսին Սլովակիայում։

Play off-ի շարքի երկրորդ խաղում Խորվաթիան սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Վրաստանին: Երկու հանդիպումների հանրագումարը գրանցվեց ոչ-ոքի՝ 3:3: Լրացուցիչ ժամանակն ավարտվեց առանց գոլերի, այնուհետև 11 մետրանոցներով Վրաստանը հաղթեց 7:6 հաշվով: