Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ-2017» (Nations in Transit) ամենամյա զեկույցը։
Հետազոտության մեջ ներառված 29 երկրներից 18-ը ժողովրդավարության հարցում նահանջ է գրանցել: Ժողովրդավարության 8 անվանակարգերում երկրները ստանում են մինչև 7 միավոր, որտեղ 1-ը ժողովրդավարության ամենաբարձր մակարդակն է։
Զեկույցում Վրաստանն ունի 4.61 միավոր, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցած ցուցանիշը չի փոխվել:
Վրաստանում ընտրական գործընթացը գնահատվել է 4.50 միավորով, քաղաքացիական հասարակությունը` 3․75, անկախ մամուլը` 4.0, պետական դեմոկրատական կառավարումը` 5.50, տեղական դեմոկրատական կառավարումը` 5.25, դատական համակարգի անկախությունը` 4․75, կոռուպցիան` 4,50 միավորով: