
«Ֆրանսիան պատրաստ է աշխատել տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որպեսզի էլ ավելի ամրապնդենք մեր երկրների հարաբերությունները»,- այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Ֆրանսիան ի սրտե շնորհավորում է Սալոմե Զուրաբիշվիլիին և պարտականությունները կյանքի կոչելու գործում հաջողություններ մաղթում: Նոր նախագահը կարող է վստահ լինել, որ գործելու ենք հօգուտ Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության»,- ասվում է հայտարարությունում: