
Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի շուկայում տեղի ունեցած հրդեհից հետո տեղում հավաքված են տուժած առևտրականները: Այրվել է մոտ 4 հազար քառակուսի մետր տարածք: Առևտրականները հաշվում են կրած կորուստը. ոմանց դեպքում այն հասնում է 30 000 լարիի: Թբիլիսիի քաշաքապետարանը հայտարարել է, որ հնարավորինս կփոխհատուցի կորուստները: Ալիք Մեդիան ներկայացնում է ֆոտոշարք դեպքի վայրից: