Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումները շարունակվում են:
Թբիլիսիի Ազատության հրապարակում ավարտվել է զինվորական անձնակազմի երդման արարողությունը, քաղաքացիները սպասում են երեկոյան տոնական համերգին:
Վրաստանում անկախության օրը սովորաբար նշվում է մեծ շուքով` համերգներ, ցուցահանդես-տոնավաճառներ, ճանաչողական, կրթական, մշակութային, սպորտային բազմաթիվ միջոցառումներ: Այս տարի ևս, պանդեմիայով պայմանավորված, օրն անցնում է համեստ սցենարով. ժամը 19:00-ին կմեկնարկի Թբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնի կատարմամբ գալա համերգը: Ազատության հրապարակում արդեն բեմ և մեծ էկրան են տեղադրել:
Այս տարի բացակայում են նաև Ռուսթավելի պողոտային հարող տարածքում տոնական տաղավարները. ավանդական տոնավաճառը նույնպես կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված` չեղարկվել է: