Այս պահին Վրաստանի սևծովյան ափերին փոթորիկի ուժգնությունը հասնում է 3-4 բալի:
Բարձրացված են կարմիր դրոշները, ջուր մտնելն արգելված է:
Փրկարարները կոչ են անում ափին հանգստացողներին՝ խստորեն պահպանել անվտանգության կանոնները, մանկահասակ երեխաներին չթողնել առանց հսկողության, ջրին չմոտենալ ալկոհոլի ազդեցության տակ, ոչ մի դեպքում ջուրը չմտնել կարմիր դրոշների առկայության դեպքում:
Չնայած փրկարարական ծառայության հորդորներին, օրն առանց արտակարգ դեպքի չի անցել: Կվարիաթիի հատվածում քիչ առաջ 30-ամյա տղամարդ է խեղդվել:
Աջարիայում ակտիվ տեղումների պատճառով փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում աշխատել են արտակարգ ռեժիմով: 45 կանչ է գրանցվել, որոնց մեծ մասը՝ առաջին հարկերի հեղեղվելու հետ կապված: Ջրատար խողովակների խցանման պատճառով Բաթումիի որոշ փողոցներ հեղեղվել են: