Վրաստանում այսօրվանից գործում են փակ ռեստորաններն ու սննդի կետերը: Սրա հետ մեկտեղ, այսօրվանից առևտրի կենտրոններն ու շուկաները կգործեն նաև շաբաթ-կիրակի: Վրաստանում այսօր ոչ աշխատանքային օր էր, առևտրի կենտրոններն ավելի մարդաշատ էին, քան մինչև սահմանափակման վերացումը:
Ինչպե՞ս են գործում Թբիլիսիի առևտրի կենտրոնները պանդեմիայի պայմաններում. մուտքերի մոտ հաճախորդները պարտադիր կարգով ջերմաչափվում են, դիմակ կրելը պարտադիր է: Խանութների մուտքերի մոտ հաճախ հերթեր են կուտակվում, քանի որ խանութների ներսում գտնվող մարդկանց քանակը սահմանափակ է: Ըստ կարգավորումների, հերթում հավաքվածները պետք է պահպանեն առնվազն մեկ մետր հեռավորություն, սակայն ոչ բոլոր դեպքերում է հաջողվում հետևել կանոնակարգին: Հանդերձարանները գործում են:
Ինչ վերաբերում է առևետրի կենտրոնների ներսում գործող սննդի կետերին, թույլատրվում է զբաղեցնել իրարից առնվազն մեկ ու կես մետր հեռավորությամբ գտնվող սեղանները: