Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Երևանի Բաղրամյան փողոցում բազմամարդ հանրահավաք է ընթանում։
Քաղաքացիները փողոց են դուրս եկել Փաշինյանի կոչով այն բանից հետո, երբ Ազգային ժողովը երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայնով, ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ալիք մեդիան տեղից հետևում է իրադարձությունների զարգացմանը։