
Վրաստանի ձմեռային հանգստավայրերում շուրջ 500 թափուր աշխատատեղեր կներկայացվեն այս շաբաթ Թբիլիսիում կայանալիք աշխատանքի ֆորումում։
Թբիլիսիում աշխատանք հայցողների հետ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ից, Վրաստանի տեխնիկական համալսարանի առաջին մասնաշենքում։
«Կադրերի սղության պատճառով բիզնես հատվածը պատրաստ է ապահովել ընտրված աշխատակիցների զբաղվածությունը, տեղափոխումը և աշխատանքի տեղավորումը Կազբեգիում, Գուդաուրիում, Բորժոմիում, Բակուրիանիում և Մեստիայում… Համաժողովում ներկայացված թափուր աշխատատեղերը ուղղված կլինեն Թբիլիսիում կամ այլ շրջաններում ապրող մարդկանց զբաղվածության խթանմանը»,- ասված է Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։