
Universal Pictures-ը հրապարակել է «Ֆորսաժ 9»-ը ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որի մեջ կան նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նկարահանված կադրերը:
Ֆիլմի հատվածներից մեկի նկարահանումը Թբիլիսիում անցկացվում էր 2019 թվականի սեպտեմբերին: Նկարահանումներն ընթանում էին Թբիլիսիի Ռուսթավելի և Վաժա Փշավելայի պողոտաներում, ինչպես նաև Ռուսթավի քաղաքում:
Ֆիլմի նկարահանմանը մասնակցել է շուրջ 600 մարդ, որոնցից 425-ը տեղացիներ: Վրաստանյան նկարահանումների բյուջեն կազմել 32 մլն լարի:
Ֆիլմը կինոէկրաններին կբարձրանա 2020 թվականի մայիսի 22-ին: