Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն ապատեղեկատվություն է որակել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Վասիլ Ուրուշաձեի այն հայտարարությունը, ըստ որի` պատժամիջոցների տակ գտնվող, ռուսական պետական ընկերությանը պատկանող բեռ է ներկրվում Վրաստան։
«Այս տարվա մայիսի 18-ին Ադրբեջանի Հանրապետությունից «Գարդաբանի» մաքսակետով Վրաստան է մտել երկաթուղային 58 վագոն, որից 31 վագոնը դատարկ է եղել, իսկ մնացած երկաթուղային վագոններում եղել է Վրաստանում գրանցված վրացական ընկերությունների արտադրած (գործակալությունը ձեռնպահ է մնում արտահանող և ստացող ընկերությունների անունները և հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններ բացահայտելուց) ապրանքներ»։
Նշենք, որ Ուրուշաձեն Formula հեռուստաընկերության հետ զրույցում ասել է․ «Օրը ցերեկով` արևի տակ Թբիլիսիում կան երկաթուղային վագոններ, որոնց վրա մեծ տառերով գրված է ռուսական պետական ընկերության՝ «Ռոսնեֆտի» անունը, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում»։