Ֆիննական ծոցում դիվերսիայի մեջ կասկածվող տանկերում Վրաստանի քաղաքացիներ կան

Շվեդիան ռազմանավ կուղարկի Ֆիննական ծոց՝ օգնելու Ֆինլանդիային EstLink 2 հոսանքի մալուխին հասցված վնասի հանգամանքները հետաքննելու համար, հայտնել է ֆիննական Yle պորտալը՝ վկայակոչելով Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստենսոնի հայտարարությանը:

Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Շվեդիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ֆինլանդիայի օգնության կուղարկվի HMS Belos նավը, որը նախատեսված է ստորջրյա փրկարարական աշխատանքների համար։

Ֆինլանդիայի Հետաքննությունների ազգային բյուրոն անցյալ տարվա վերջին կալանք է դրել Eagle S տանկերին (լցանավ)՝ հոսանքի մալուխները, EstLink 2-ը և չորս կապի մալուխները վնասելու կասկածանքով: Ոստիկանությունը ենթադրում է, որ նավը խարիսխը գցել է հատակը և միտումնավոր այն խորտակել տասնյակ կիլոմետրեր՝ մալուխները վնասելու համար։ Արդյունքում վնասվել է Ֆինլանդիան և Էստոնիան միացնող էլեկտրական մալուխը, ինչպես նաև չորս կապի մալուխներ՝ երեքը Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև, մեկը՝ Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև։

Ֆինլանդիայի իշխանությունների տվյալներով՝ նավը առգրավվում է որպես քրեական գործով ապացույց։ Նավի վրա կատարվում են քննչական աշխատանքներ և անձնակազմի հարցաքննություն։ Ենթադրվում է, որ հետաքննությունը կտեւի մինչև մեկ ամիս։

Eagle S-ը նավարկում է Կուկի կղզիների դրոշի ներքո, դրա օպերատորը Արաբական Միացյալ Էմիրությունների Caravella LLC-FZ ընկերությունն է, տանկերի անձնակազմը բաղկացած է Վրաստանի և Հնդկաստանի քաղաքացիներից, նավապետը Դավիթ Վադաճկորին է։ Ըստ ֆիննական մամուլի՝ նա խուսափում է հարցերին պատասխանելուց, միայն ասում է՝ անձնակազմը լավ է։

ԶԼՄ-ներում տարածվող հրապարակումներ համաձայն, Eagle S լցանավը Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում և օգտագործվում է ռուսական նավթի փոխադրման համար՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով:

Միաժամանակ հաղորդվում է, որ Ռուսաստանը լցանավն օգտագործում է ՆԱՏՕ-ի դեմ հետախուզական-դիվերսիոն գործողությունների համար։ Դրա ապացույցներից են նավի վրա հայտնաբերված թանկարժեք ապահովագրական սարքավորումները և անձնակազմի անդամներից առնվազն մեկ հոգի, որը, ենթադրաբար, ռուսական ռազմական հետախուզության՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր տնօրինության աշխատակից է։