
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Պետական աուդիտի ծառայության գլխավոր աուդիտորի պաշտոնում առաջադրել է ֆինանսների փոխնախարար Ցոտնե Կղավլաշվիլիի թեկնածությունը։
Ըստ Շալվա Պապուաշվիլիի՝ գլխավոր աուդիտորի պաշտոնում առաջադրված Ցոտնե Կղավլաշվիլին պրոֆեսիոնալ և բարեխիղճ պետական ծառայող է։
«Ցոտնե Կղավլաշվիլին երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում։ Նա պրոֆեսիոնալ և բարեխիղճ պետական ծառայողի օրինակ է, ով 15 տարվա ընթացքում անցել է պետական ծառայության բոլոր մակարդակները՝ շարքային մասնագետից մինչև փոխնախարար», — ասել է Խորհրդարանի նախագահը:
Նշենք, որ գործող գլխավոր աուդիտոր Իրակլի Մեքվաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 20-ին։
Գլխավոր աուդիտորի ընտրության քվեարկությունը խորհրդարանում կանցկացվի հաջորդ շաբաթ։