Ֆինանսական հանցագործությունների թիվն աճել է

2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում ամենաշատն աճել են ֆինանսական ոլորտում կատարված հանցագործությունները, տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած տվյալներից։

Ըստ ՆԳՆ-ի՝ հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է ֆինանսական հանցագործության 1 472 դեպք, տարեկան աճը կազմում է 119,37 տոկոս:

ՆԳՆ-ի տվյալներով, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ձեռնարկատիրական կամ այլ կազմակերպությունում ծառայության շահերի դեմ կատարված հանցագործությունների վիճակագրությունն աճել է 116.98 տոկոսով. 10 ամսում արձանագրվել է այս տեսակի հանցագործության 115 դեպք։

Նշված հանցագործությունը ներառում է՝ լիազորությունների չարաշահում, անտարբերություն և առևտրային կաշառք։