Ֆիլլեր կիրառող անձանց մոտ պատվաստումից հետո հնարավոր են բարդացումներ. վարակաբան

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու Հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն այսօր հայտնել է, որ հաճախ ֆիլլեր (կոսմետիկ միջոց, որ կիրառվում է շրթունքի ծավալի մեծացման կամ կնճիռների հարթեցման համար) օգտագործող անձինք, հնարավոր է, պատվաստվելուց հետո բարդություններ ունենան:

Ըստ վարակաբանի` Pfizer տեսակի պատվաստանյութով պատվաստվելուց առաջ բժիշկը հարցնելու է՝ արդյո՞ք պացիենտը կիրառել է ֆիլլեր:

«Նրանց մոտ, ովքեր հաճախ են կիրառում ֆիլլեր, կոնկրետ Pfizer  պատվաստանյութով պատվաստվելուց հետո հնարավոր է տեղային բարդացումներ նկատվեն»,- հայտարարել է Գամկղրելիձեն: