«AgriGeorgia» ձեռնարկությունը վնասով է փակել 2023-ը

Ferrero-ի մասնաճյուղ «AgriGeorgia» (ԱգրիՋորջիա) ձեռնարկությունը 2022-2023 ֆինանսական տարին փակել է 35 մլն լարիի վնասով։

Վրաստանում գործող ընկերությունը հրապարակել է անցած տարվա ֆինանսական հաշվետվությունը։ Փաստաթղթի համաձայն՝ անցած ֆինանսական տարում (2022 թ. օգոստոսի 31 — 2023 թ. օգոստոսի 31) «AgriGeorgia»-ն իր շահույթն ավելացրել է 2,3 մլն լարիով՝ մինչև 41,3 մլն լարի, սակայն գործունեությունն ավարտել է 20 մլն լարիի վնասով։

2021-2022 ֆինանսական տարվա 22,3 մլն ընդհանուր շահույթից հետո նույն տարվա ընդհանուր վնասը կազմել է 34,7 մլն լարի: Ընկերության ղեկավարության պարզաբանմամբ` վնասները հիմնականում առաջացել են հողի և կենսաբանական ակտիվների ելքի և փոխարժեքի տարբերության պատճառով։

Հաղորդագրության համաձայն՝ «AgriGeorgia»-ն ներկայումս շահագործում է 800 հա պնդուկի այգի (2022 թ.-ին` մինչև 2300 հեկտար)։ Ընկերությունն արտադրում է վրացական, իտալական և եվրոպական այլ պնդուկների սորտեր և հիմնականում վաճառում է հարակից կողմերին։

2021 թվականին ընկերությունը վաճառել է 1815 հեկտար հողատարածք և հարակից գույք, որոնք գտնվում են Մարտվիլի, Աբաշայի և Սենակի շրջաններում։ 2023 թվականին Ծալենջիխի, Չխորոծղուի և Խոբի շրջաններում իրականացվել է մինչև 1500 հա հողամասերում գտնվող տնկիների հերթական վաճառքը։ Ընկերությունը նաև Վրաստանի տարբեր շրջաններից սկսել է ընկույզ գնել և այդ նպատակով Կախեթիում ստեղծել է նոր պահեստ։