Վրաստանում ֆերմերների աջակցության պետական ծրագրի շրջանակներում կառավարությունը 35 միլիոն լարիից ավելի գումար է ծախսել:
0,25 հա-ից մինչև 1,25 հա հողամասի սեփականատերերը/համասեփականատերերը ստացել են սուբսիդավորում 1 հա-ի համար 300 լարիի չափով:
Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի խրախուսման պետական ծրագրի շրջանակներում ֆերմերներն ընդհանուր հաշվով ձեռք են բերել 35 միլիոն 752 հազար 914 լարիի գյուղատնտեսական ապրանքներ։
Ծրագրում ընդգրկված էին ավելի քան 500 խանութներ ողջ Վրաստանի տարածքում, որտեղ ֆերմերները կարող էին կանխիկացնել ագրոմիավորները և ապրանքներ գնել մինչև այս տարվա նոյեմբերի 30-ը։