
Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ի
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների մի մասի նախաձեռնած օրինագիծը, որը նախատեսում էր մայիսի 9-ի փոխարեն մայիսի 8-ը հայտարարել «Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր», տապալվեց խորհրդարանի լիագումար նիստում (20 կողմ, 4 դեմ)։ Օրենքի նախագծի հեղինակներն են պատգամավորներ Թեոնա Ակուբարդիան և Արմազ Ախվլեդիանին։
Նախագիծը ենթադրում է փոփոխություն կատարել «Վրաստանի աշխատանքային օրենսգրքում» տրված տոների ցանկում, որը պետք է ձևակերպել հետևյալ կերպ. «Մայիսի 8-ը՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի օր»։
Օրինագծի խոսնակին քննադատել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։ Նա ընդդիմությանը մեղադրել է հասարակությունը պառակտելու փորձի մեջ։
Մայիսի 8, թե՞ 9-ը․ փորձագետները հաղթանակի օրվա ամսաթվի մասին