«Ֆարսաժ 9»-ի մի հատվածը կնկարահանվի Թբիլիսիում

«Ֆարսաժ 9»-ի 10 րոպեանոց հատվածը կնկարահանվի Թբիլիսիում: Այս մասին հայտնում է Business Press News-ը՝ հիմնվելով հավաստի աղբյուրի վրա:

Լրատվականի փոխանցմամբ, նկարահանումները մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել օգոստոսին, որի համար Վրաստանը Հոլիվուդից շուրջ 200 մարդու կհյուրընկալի:

Ինչ վերաբերում է հայտնի ֆիլմի նկարահանման բյուջեին, Թբիլիսիում այդ նպատակով նախատեսվում է ծախսել 5 մլն դոլար:

Նկարահանումների հետ կապված Թբիլիսիի մի քանի կենտրոնական փողոց կփակվի, այդ թվում՝ Վաժա Փշավելայի պողոտան և Հին Թբիլիսիի մի մասը:

«Ֆարսաժ 9»-ը կինոէկրաններին կհայտնվի 2020 թվականի մայիսից: