
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի հաղորդմամբ՝ «Վրացական երազանք»-ի նախաձեռնած FARA օրենքը ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 31-ին։
Ըստ տարածված հայտարարության, բյուրոյի կազմակերպմամբ 2025 թվականի մայիսի 21-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում։ Հանդիպման նպատակն օրենքին առնչվող հարցերի իրազեկումն է հասարակությանը։
Հիշեցնենք. ապրիլի 1-ին «Վրացական երազանք»-ը վերջնականապես ընդունեց «FARA-ի վրացերեն թարգմանությունը»։ Արտասահմանյան ֆինանսավորում ստացող վրացական ՀԿ-ները և լրատվամիջոցները պնդում են, որ ԱՄՆ-ում գործող FARA-ն դեմ չէ անկախ ՀԿ-ների և ազատ լրատվամիջոցների գործունեությանը, իսկ «Վրացական երազանք»-ը ցանկանում է կիրառել ռուսական օրենքը քաղաքացիական հատվածի դեմ։
Օրենքի մասին ավելին կարդացեք ստորև.