Այսօր, ժամը 20:00-ին փակվեցին Վրաստանի մասշտաբով բացված 1830 ընտրատեղամասերը: Ընդդիմադիր «Մթավարի արխի» և իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունները հրապարակել են իրենց կողմից պատվիրված՝ նախնական exit poll-երի արդյունքները:
«Մթավարի» հեռուստաընկերության կողմից անցկացված exit poll-ի համաձայն՝ Թբիլիսիում և չորս խոշոր քաղաքներում ժամը 18:00-ի տվյալներով ընդդիմությունը հաղթում է։
«Մթավարի» ՀԸ-ի պատվերով անցկացված հարցման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հետևյալն են.
Թբիլիսի
- Նիկա Մելիա («Միացյալ ազգային շարժում») — 51%,
- Կախա Կալաձե («Վրացական երազանք») — 49%։
Զուգդիդի
- Անզոր Մելիա («Ազգային շարժում») — 53%,
- Մամուկա Ցոցերիա («Վրացական երազանք») — 47%։
Ռուսթավի.
- Դավիթ Կիրկիտաձե («Ազգային շարժում») — 53%,
- Նինո Լացաբիձե («Վրացական երազանք») — 47%։
Քութայիսի.
- Խատիա Դեկանոիձե («Ազգային շարժում») — 53%,
- Իոսեբ Խախալեիշվիլի («Վրացական երազանք») — 47%։
Բաթումի
- Գիորգի Կիրթաձե («Ազգային շարժում») — 51%,
- Արչիլ Չիկովանի («Վրացական երազանք») — 49%։
Իշխանական «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած հարցման համաձայն՝ ժամը 18:00-ի տվյալներով Վրաստանի չորս խոշոր քաղաքներում իշխող կուսակցության թեկնածուներն են հաղթում։
Թբիլիսի
- Նիկա Մելիա («Ազգային շարժում») — 42,8%,
- Կախա Կալաձե («Վրացական երազանք») — 57,2%։
Ռուսթավի
- Դավիթ Կիրկիտաձե («Ազգային շարժում») — 46,2%,
- Նինո Լացաբիձե («Վրացական երազանք») — 53,8%։
Բաթումի
- Գիորգի Կիրթաձե («Ազգային շարժում») — 49,2%,
- Արչիլ Չիկովանի («Վրացական երազանք») — 50,8%։
Քութայիսի
- Խատիա Դեկանոիձե («Ազգային շարժում») — 48,1%,
- Իոսեբ Խախալեիշվիլի («Վրացական երազանք») — 51,9%։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր