
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով` «Էդիսոն Ռիսերչ» կազմակերպության կողմից իրականացված, Վրաստանի ՏԻՄ ընտրությունների Exit poll-ի արդյունքները հայտնի են:
Առկա տեղեկատվության համաձայն՝ առաջին տեղում է «Վրացական երազանք»-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն՝ 54%, 15 տոկոսով երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Զաալ Ուդումաշվիլին, իսկ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին՝ 14%-ով: