
Վրաստանի առաջին ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը Մշակույթի նախարարության աջակցությամբ 2018 թ. հոկտեմբերի 16-25-ը, Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպել է վրացի ժամանակակից նկարիչների՝ Քեթևան Կոբախիձեի, Մարիամ Շաքարաշվիլիի և Բեքա Սակվարելիձեի աշխատանքների ցուցահանդես: