Evolution Georgia-ի աշխատակիցները կդադարեցնեն հացադուլը մեկ պայմանով

«Evolution Gaming Georgia» ազարտային խաղային ընկերության գործադուլ հայտարարած այն աշխատակիցները, որոնք հացադուլ են անում շուրջ երկու շաբաթ, պատրաստ են իրենց բողոքի այդ ձևը դադարեցնել, եթե ​​ընկերությունը հացադուլ չհայտարարած աշխատակիցներին վարձատրի օգոստոսին բաց թողնված աշխատանքային օրերի համար։

Երեկ՝ օգոստոսի 26-ին, ընկերությունն արձագանքել է երեկ հրապարակված բողոքին։

Ընկերությունը նշել է` հարգում է վրացական օրենսդրությունը, որը պաշտպանում է գործադուլի իրավունքը։

«Որևէ կոնկրետ անձի հետ կապված հարցը դիտարկվում է անհատապես, օրենքով և ընկերության ընթացակարգերին համապատասխան։ Գնահատման գործընթացն ընթացքի մեջ է, որի հիման վրա կորոշենք, թե լրացուցիչ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ»,- հայտնել է ընկերությունը։

Հիշեցնենք, որ «Evolution Gaming Georgia» ընկերությունը գործադուլ և հացադուլ հայտարարած իր աշխատակիցներին կոչ է արել դադարեցնել բողոքը և հացադուլի մեղքը բարդել է  արհմիությունների վրա՝ դա անընդունելի արարք համարելով։ Ընկերությունն արհմիություններին է մեղադրել ընկերության աշխատակիցների կրճատման համար՝ գործընթացը որակելով «անշրջելի»։

Evolution Gaming Georgia-ն աշխատակիցներին կոչ է անում դադարեցնել հացադուլը