Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերությունը գործադուլ և հացադուլ հայտարարած իր աշխատակիցներին կոչ է անում դադարեցնել բողոքը։
Օգոստոսի 24-ին գործադուլավորները հայտարարել էին, որ եթե ընկերությունը կատարի օրենքով սահմանված իր պարտավորությունը՝ փոխհատուցելով չաշխատող աշխատակիցներին օգոստոսին հարկադիր բացակայության օրերի համար, նրանք կդադարեցնեն հացադուլը և կլքեն վարչական շենքը։
Ի պատասխան՝ ընկությունը կոչ է անում գործադուլ անող աշխատակիցներին գիտակից որոշում կայացնել հացադուլը դադարեցնելու մասին, նաև պատրաստ է օգնել նրանց աշխատանքի վերականգնման գործընթացում, եթե ցանկանան:
Ընկերությունը նաև նշել է, որ «պահանջների վերաբերյալ տեսլականը, որը մի շարք բանակցություններից հետո պարզ էր բոլոր կողմերի համար, չի փոխվի»։
Ընկերությունը հացադուլի մեղքը բարդում է արհմիությունների վրա՝ այն անընդունելի արարք համարելով։ Ընկերությունը արհմիություններին մեղադրում է ընկերության աշխատակիցների կրճատման համար՝ գործընթացն անվանելով «անշրջելի»։