Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան արձագանքել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հեռարձակված նյութին։
Ծավալուն հայտարարության մեջ խարտիան գրել է, որ մասնագիտական հանցագործություն չի համարում, եթե լրագրողը որևէ քաղաքացու անձնական հեռախոսահամարն է հայթայթում և օգտագործում մեկնաբանություն կամ տեղեկություն ստանալու նպատակով, եթե կա հանրային շահ, բայց նաև ընդգծել է, որ նշված դեպքում նման հանրային շահ չի եղել:
Միաժամանակ խարտիան հավելել է, որ քննադատության համար մարդկանց հրապարակավ ամոթանք տալը, նրանցից պատասխան պահանջելը նշանակում է, որ լրատվամիջոցը ճիշտ չի հասկանում սեփական առաքելությունը։
Խարտիայի խորհուրդը նախ նշել է, որ նույնիսկ քննադատության նպատակով դիտողների արտահայտած ագրեսիվ մեկնաբանությունները կամ վիրավորական արտահայտությունները չեն կարող ատելության խոսք լինել, և բոլոր քննադատական, վիրավորական ու նույնիսկ անպարկեշտ մեկնաբանությունները չեն թույլատրվում համարել ատելության խոսք։
«Լրատվամիջոցները պետք է հիշեն, որ լրագրողը ստեղծում է հանրային պրոդուկտ, և ցանկացած քաղաքացի իրավունք ունի նրան քննադատելու ցանկացած ձևով, եթե, իհարկե, դա չի գերազանցում արտահայտվելու ազատության շրջանակը և չի պարունակում բռնության, սպառնալիքների, ատելության խոսքի կոչեր։
…Ավելին, դա կարող է վնասակար լինել խոսքի և արտահայտվելու ազատության, նաև բուն լրատվամիջոցների համար»,- նշել է լրագրողական էթիկայի խարտիան:
Լրագրողը քննադատական մեկնաբանությունների հեղինակներից բացատրություն է պահանջել