Էստոնիայի հանրապետության կառավառության որոշմամբ՝ Եվրահանձնաժողովի կողմից սահմանները փուլ-առ-փուլ բացելու խորհրդատվության հիման վրա, հուլիսի 6-ից երկիր մտնելու իրավունք կունենան ԵՄ ոչ անդամ 15 երկրից, այդ թվում նաև Վրաստանից: Այս մասին տեղեկություն է տարածում Էստոնիայում Վրաստանի դեսպանությունը:
Միաժամանակ, Վրաստանից Էստոնիա ուղևորվելիս անձինք պետք է բավարարեն Շենգենի գոտի օրինականապես մուտք գործելու պահանջները:
Էստոնիայի սահմանը հատելու համար պարտադիր պահանջներն են՝
- Էստոնիայի սահմանն անցնելիս անձը չպետք է ունենա կորոնավիրուսի ախտանշաններ,
- անձը պետք է Էստոնիա այցելելուց առաջ 14 օր շարունակ եղած լինի այն երկրում, որտեղից ուղևորվում է Էստոնիա։
Հատկանական է, որ այն դեպքում, եթե երկրում, որտեղից անձն ուղևորվել է Էստոնիա, կորոնավիրուսի տարածման ցուցանիշը վերջին 14 օրվա ընթացքում 100 000 բնակչի հաշվով 16 վարակվածից ավելի է, ուղևորը կինքնամեկուսացվի 14 օրով:
Տեղեկությունը հասանելի է Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության կայքէջում: