
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և երկրի ժողովրդին՝ Վրաստանի Անկախության օրվա առթիվ:
Իր շնորհավորական նամակում Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ժողովրդների բարեկամությունը, սերտ բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական համագործակցությունը կշարունակվեն նաև ապագայում:
«Թուրք ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը և վրաց ժողովրդին` Վրաստանի Անկախության օրվա առթիվ:
Հավատում եմ, որ մեր ժողովրդների բարեկամության և ընդհանուր շահերի հիման վրա ապագայում կշարունակվեն մեր միջև անընդհատ զարգացող բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական համագործակցությունը, ինչը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման գործում», — նամակում նշում է Թուրքիայի նախագահը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Վրաստանի վարչապետի այցը Թուրքիա, որը տեղի կունենա հունիսի 1-ին: