
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկացի միլիարդատեր, բարերար Ջորջ Սորոսը ֆինանսավորել է Թուրքիայում 2013 թվականի բողոքի ցույցերի ալիքը:
«Սա այն մարդն է, ով շատ փող ունի և դա ծախսում է ժողովուրդներին իրարից բաժանելու համար», -ասել նա։
Նրա խոսքով Թուրքիայում ընդդիմությունը գործում է Սորոսի շահերից ելնելով: