Վրաստանի կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (EMIS) ուսուցիչների և դպրոցի տնօրինության համար հայտարարություն է տարածել:
EMIS-ը տեղեկացնում է, որ հունիսի 15-ն ուսումնական տարվա վերջին օրն է, իսկ էլեկտրոնային մատյանի մեջ ուսուցիչները կարող են փոփոխություն կատարել դասավանդման ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
«Հունիսի 19-ին վերջնական կփակվի էլեկտրոնային մատյանը, որից հետո միայն կիսամյակային գնահատականը հնարավոր կլինի հաստատել:
Էլեկտրոնային մատյանի փակվելուց հետո դուք այլևս չեք կարողանա դիտել/խմբագրել ընթացիկ հաճախելիության մակարդակը և կիսամյակի գնահատականները:
Խնդրում ենք հաշվի առնել նշված խնդիրը և հնարավորինս ուշադիր ստուգել տվյալները»,- նշել է EMIS-ը: