Վրաստանում էլեկտրական մեքենաների թիվն ամեն ամիս ավելանում է: Եթե մեկ տարի առաջ ամսական ընդամենը 10 էլեկտրամեքենա էր ներմուծվում երկիր, ապա հիմա այդ թիվը հասնում է մինչև 50-ի: Այս պահին երկրում մոտ 1600 էլեկտրամեքենա կա:
Էլեկտրամեքենաների թվի ավելացման հետ մեկտեղ ավելանում է նաև էլեկտրալցակայանների պահանջարկը: Ինչպես հայտարարել է E—space-ի գլխավոր տնօրեն Սուլխան Գվալիան, երկրի մասշտաբով ևս 5 լիցքավորիչ կտեղադրվի: Այսպիսով, դրանց թիվը կհասնի 60-ի:
Գվալիայի տեղեկատվությամբ, նոր արագ լիցքավորիչները պատրաստ կլինեն փետրվարի վերջին, երբ ստուգումներ կանցնակցվեն:
«Այս պահին ևս 5 արագ լիցքավորիչ է ավելանում և դրանց թիվը կհասնի 60-ի: Անվտանգությունը ստուգելու նպատակով, փետրվարի կեսին նրանք ստուգումներ կանցեն և ամսվա վերջին արդեն կգործարկվեն: Ինչպես գիտեք, այսօր 1 արագ լիցքավորիչ է գործում մայրուղում` Գորիի մոտ, ՍՈԿԱՐ-ի բենզալցակայանի մոտ, երկրորդն ավելացրել ենք նույն տեղում, Վիսոլ բենզալցակայանի դիմաց: Երրորդը Զեստաֆոնիում է, 4-ը` Զեստաֆոնիի մուտքի մոտ` Նեօգազ-ի գազալցակայանի մոտ, 5-րդը` Դափնարիի տարածքում է, իսկ 6-րը Բաթումիի մոտակայքում»,- ասում է Գվալիան:
Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերին էլեկտրամեքենաների կողմից օգտագործվել է 17, 061 կիլովատ էլեկտրաէներգիա, ինչը 145 կիլովատով ավել է նոյեմբերի ցուցանիշից: Իսկ 2018 թվականի հունվարին այս թիվը կազմել է 9 144 կիլովատ: