
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևը էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող հանձնաժողովի (GNERC-ի) մոտ հանրահավաք է անցկացնում, երկու մարդ է ձերբակալվել։
Երիտասարդական թևի անդամները ցանկացել են հանդիպել հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիայի հետ, ինչին հետևել է իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուկը։
Ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի մասնակից Գիորգի Ցուլայային և Դիմա Բիձինաշվիլիին։