
Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Քոբուլիան «Պալիտրանյուս»-ի եթերում հայտարարել է, որ պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ:
«Բազմիցս եմ ասել, որ պատրաստվում եմ քաղաքականություն վերադառնալ, սակայն ավելի կոնկրետ որոշում կկայացնեմ նոյեմբերին: Ցավում եմ, որ չեմ կարող ավելին ասել: Չեմ ցանկանում անհարմար դրության մեջ դնել այն մարդկանց, ում հետ բանակցություններ եմ վարում»,- հայտարարել է Քոբուլիան:
Վերջինս նաև հավելել է, որ հնարավոր է լինի Աննա Դոլիձեի կողմից հայտարարված քաղաքական շարժման թիմում: Նախկին նախարարն ասել է, որ նոր է ծանոթացել Դոլիձեի հետ և այլ մանրամասների վերաբերյալ չի ցանկանում խոսել: