Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հրաժարական է տվել։
Թուրնավային էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում կփոխարինի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության ներկայիս նախարար Լևան Դավիթաշվիլին։
Նաթիա Թուրնավան չի մանրամասնել, թե որտեղ է շարունակելու իր գործունեությունը.
«Ուզում եմ փոխել ոլորտը, ուժերս փորձել այլ ոլորտում։ Ես մնում եմ իմ թիմի հավատարիմ անդամը»։
Նշենք, որ Նաթիա Թուրնավան էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2019 թվականի ապրիլին։
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Լևան Դավիթաշվիլիին կփոխարինի նրա տեղակալ Օթար Շամուգիան։