
«Ինձ մի հարցրեք, վարչապետն է նման որոշումներ կայացնում»,- պատասխանելով լրագրողների` նախարարի պաշտոնից հեռանալու մասին հարցին, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան:
Նախարարը լրագրողներին կոչ է արել, պաշտոնից հեռացվելու մասին հարցերն ուղղել վարչապետին, քանի որ նման որոշումները նա է կայացնում: