
Վրաստանի առողջապահության նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն նշանակվել է Քութայիսիի միջազգային համալսարանի ռեկտորի տեղակալ։
Համալսարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նա կստանձնի բուհի բժշկական նախագծերի մասով աշխատանքները։
Նշենք, որ 2019-2021 թվականներին Էկատերինե Տիկարաձեն եղել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարը։
Հիշեցնենք՝ Էկատերինե Տիկարաձեն նախարարի պաշտոնը թողել է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին։