
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, հայտնել է, որ Սաակաշվիլին կարծում է՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամները չպետք է ներկուսակցական ընտրությունների պահանջով հայտարարությունները գրադարանում անեին:
«Նա կարծում է, որ գրադարանն այն տեղը չէ, որտեղ պետք է նման հայտարարություններ արվեն, դրա համար կան գրասենյակներ»,- ասել Ալասանիան։
Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ին Սաակաշվիլիի նախագահական գրադարանում ՄԱՇ անդամների մի մասը ճեպազրույց է անցկացրել և պահանջել կուսակցության ներքին ընտրություններ անցկացնել։