Վրաստանում տուրեր կազմակերպելու առումով ռուսաստանցիների ցանկությունը չի ավելացել, ինչով էլ պայմանավորված են ավիատոմսերի բարձր գները, գրել է BusinessPressNews-ը՝ հիմք ընդունելով Ռուսաստանի զբոսաշրջության արդյունաբերության միության մամուլի ծառայության հաղորդագրությունը։
«Ուղիղ չվերթերի վերականգնումից հետո Վրաստանում տուրերի պահանջարկը չի կարելի անվանել արագ աճ, քանի որ տոմսերի գները բարձր են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միության փոխնախագահ Դիմիտրի Գորինի կարծիքով, Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջային զանգվածային հոսքը վերականգնելու համար պետք է հայտնվեն լրացուցիչ թռիչքներ։ Ըստ նրա՝ թռիչքներն ավելացնելու միակ միջոցը հավելյալ չարտերային թռիչքներն են, որոնք իրականացվում են հատուկ թույլտվությամբ։
Գորինի տվյալներով, այս պահին Վրաստան թռիչքի տոմսերի արժեքը մեկ ուղղությամբ տատանվում է 17-ից 26 հազար ռուբլի (212-ից 324 դոլար)։