Ըստ PIRLS (Progress in International Reading Literacy Study) հետազոտությունների կազմակերպության 2021 թվականի ուսումնասիրության արդյունքների՝ 57 երկրներից 51-ում, այդ թվում՝ Վրաստանում, աղջիկների գրագիտության մակարդակն ավելի բարձր է, քան տղաներինը: 6 երկրներում տղաներին հաջողվում է նույնքան գրագետ լինել, որքան աղջիկներին։
Համաձայն ուսումնասիրության՝ Վրաստանի քաղաքային և գյուղական դպրոցների համեմատական վերլուծությունը վկայում է քաղաքային դպրոցների առավելությունը աշակերտների գրագիտության բարելավման հարցում, սակայն 2021 թվականին գյուղական դպրոցների աշակերտների ձեռքբերումները նույնպես բարձր մակարդակի վրա են, և տարբերությունը նկատելի չէ։
Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հրապարակած տեղեկության համաձայն՝ 2021 թվականին Վրաստանից PIRLS-ի հետազոտությանը մասնակցել է 190 դպրոցի 5637 աշակերտ, իսկ աշխարհի 57 երկրներից՝ 346 հազար 992 աշակերտ։