
Մոսկվան իրատեսական է անվանել «Վրացական երազանք»-ի կառավարության նարատիվը «երկրորդ ճակատի» վերաբերյալ։ Այդ հայտարարությունը չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սաակաշվիլիի հանցավոր արկածախնդրության ըմբռնումը նաև ձևավորում է ինչպես պաշտոնական Թբիլիսիի, այնպես էլ Վրաստանում քաղաքացիական հասարակության ժամանակակից դիրքորոշումը, ինչի պատճառով էլ իրատեսական գնահատականներ են տրվում երկրորդ ճակատի վերաբերյալ», — ասել է Զախարովան։
Մոսկվայից տարածվող «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի ճնշման մասին նարատիվը ԵՄ-ում և ԱՄՆ-ում ապատեղեկատվություն են գնահատում։
Ի դեպ, իշխող «Վրացական երազանք»-ն իր նախընտրական ծրագրի հիմնական կետն է դարձրել «երկրորդ ճակատի» կանխարգելման խոստումը։