Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, տարեվերջին Վրաստանի թեկնածուի կարգավիճակի որոշումը կախված կլինի տարածաշրջանում իրադարձությունների զարգացումից։
«Հավանական է, որ Ուկրաինայում պատերազմը մինչ այդ չի ավարտվի մի շարք գործոնների պատճառով` ներառյալ այն փաստը, որ հաջորդ տարի սպասվում են բազմաթիվ ընտրություններ, բայց ես դեռ մեծ հույսեր ունեմ, որ, ի վերջո, համաշխարհային ու տարածաշրջանային համատեքստը կփոխվի հօգուտ մեզ, և մեզ թեկնածուի կարգավիճակ կտրվի։
Չեմ ասի, որ հնարավորությունը 50 տոկոսից ավելի է, բայց հուսով եմ՝ քաղաքական ենթատեքստը կաշխատի մեր օգտին»,- ասել է Կոբախիձեն:
Ի դեպ, այս տարվա աշնանը Եվրամիությունը կգնահատի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջընթացն ընդլայնման փաթեթի շրջանակներում։