
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, պատգամավոր Իրակլի Կոբախիձեի խոսքով` 2020 թվականի ընտրություններին «Վրացական երազանքը» կստանա ձայների 60%-ը, «Միացյալ ազգային շարժումը» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները միասին` 20%, իսկ մնացած 20%-ը` այլ կուսակցությունները միասին:
Կոբախիձեն նաև հայտարարել է, որ եթե «Վրացական երազանքը» չհավաքի ձայների առնվազն 45%, ապա դաշինք կազմելն անհնար է դառնալու:
Կոբախիձեն նաև վստահություն է հայտնել, որ ընտրություններում իրենց կուսակցությունը նորից հաղթելու է: