Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով հանդես կգան «Լելո»-ն, «Անա Դոլիձեն՝ հանուն ժողովրդի»-ն և «Ազատության հրապարակ»-ը։
Նշենք, որ հուլիսի 17-ին Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում տեղի է ունեցել ընդդիմադիր միավորման շնորհանդեսը, որի ժամանակ «Լելո»֊ի առաջնորդ Մամուկա Խազարաձեն ներկայացրել է իր նոր համախմբված ընկերներին և միասնական աշխատելու կոչ է արել։
Ըստ նրա, ընտրությունները ջրբաժան են, որի արդյունքում կա՛մ Վրաստանը կհայտնվի ճահճում և օկուպանտի լծի տակ, կա՛մ արժանապատվորեն տեղ կգրավեն ազատ աշխարհում, իսկ դրա միակ առանցքային պայմանը միասնությունն է։
Ազատության հրապարակ» շարժման առաջնորդ Լևան Ցուցկիրիձեի խոսքով, չնայած նշված ուժերի միջև առկա բազմաթիվ տարաձայնություններին, կոալիցիան ընդհանուր արժեքներ ունի երկրի ապագայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ միասնական ընդդիմությանը միացել է նաև երգիչ Գիորգի Ուշիկիշվիլին։ Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի միասնականության համար և մի կողմ դնի բոլոր հակասությունները։